Foto

ԵԱՏՄ Գործարար խորհրդի Մինսկի հռչակագիր է ընդունվել

2025 թվականի դեկտեմբերի 17-ին ԵԱՏՄ Գործարար խորհուրդն ընդունել է «Եվրասիական տարածքում բիզնես ինտեգրմանը նոր ազդակ հաղորդելու մասին» Մինսկի հռչակագիրը։

Փաստաթղթում արտացոլված է Եվրասիական գործարար համայնքի համախմբված դիրքորոշումը, որը ներկայացվել է բոլոր անդամ պետությունների առաջատար գործարար միավորումների, այդ թվում՝ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից:

Հռչակագրի հիմնական շեշտադրումները․

Բիզնեսի՝ որպես ինտեգրացիոն գործընթացների առանցքային շարժիչի դերի և ընդհանուր տնտեսական տարածքի զարգացման ուղղությամբ ջանքերի մեծացման պատրաստակամության հաստատում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ փոխգործակցության բարձր գնահատականը և համագործակցությունը խորացնելու մտադրությունը, ներառյալ բիզնեսի ավելի ակտիվ մասնակցությունը ինտեգրացիոն օրակարգի մշակմանը:

Համագործակցության խորացման գործնական ուղղությունների սահմանում. արդյունաբերական և ագրոարդյունաբերական ինտեգրումներդրումային միջավայրի բարելավում, թվային օրակարգի իրականացումտրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում: