Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 4-ին որոշում է ստորագրել, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դավիթ Համբարյանին նկատողույուն է տրվել։
Նշվում է, որ վերջինս ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ առանց հարգելի պատճառի 07.03.2022թ., 14.03.2022թ., 21.03.2022թ., 28.03.2022թ., 04.04.2022թ., 11.04.2022թ., 18.04.2022թ., 25.04.2022թ., 02.05.2022թ. գործակարգավարական խորհրդակցություններին չմասնակցելու համար նրան հայտարարվել է խիստ նկատողություն։









