2025/2026 մրցաշրջանի մեկնարկից մինչ այս պահը Հայաստանը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ընդհանուր 3.687 միավոր, որից 2.812.5-ը «Նոա»-ի վաստակած միավորներն են։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս պահին Հայաստանը գտնվում է 34-րդ հորիզոնականում և 33-րդ հորիզոնականում գտնվող Մոլդովային զիջում է ընդամենը 0.063 միավորով։ Եթե այս մրցաշրջանում «Նոա»-ն ավելացնի Հայաստանի օգտին այդ միավորները, ապա 2027/28 մրցաշրջանում հայկական մեկ թիմ Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն պայքարը կսկսի Եվրոպա լիգայից:
Միայն վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում Հայաստանը «Նոա»-ի գրանցած հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։









