Foto

ՀԱԿ-ը կոչ է անում բոլոր աջակիցներին միանալ Սուրբ Էջմիածնում մատուցվող տարվա վերջին պատարագին

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է արել․

«Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր աջակիցներին և համակիրներին մեզ հետ միասին մասնակցելու դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող այս տարվա վերջին կիրակնօրյա պատարագին»,- նշվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

Նշենք՝ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան այս կիրակի տարվա վերջին պատարագն է մատուցելու Միածնաէջ Մայր Տաճարում։