Foto

Լոռու մարզում «Volkswagen Rabbit»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, շարժիչը պոկվել է․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Գուգարքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։