Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, որ Նարեկ Մանթաշյանի գործով դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնեց:
«Դատավորի վարույթում էր գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության մերժման դեմ ներկայացված բողոքը: Գործը կներկայացվի վերամակագրման»,-մանրամասնում է Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։









