Foto

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,

◾Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,

◾Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,

◾Շենգավիթում՝ նոյեմբերի 11-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: