Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկեվազ և Ագարակ գյուղերի խաչմերուկում բախվել են մարդատար ավտոբուսը, «Infiniti» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









