Foto

«Մեր ձևով» շարժման անդամները կլինեն դատարանի բակում՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մի շարք անդամներ տեսաուղերձների շարք են հրապարակում սոցիալական ցանցերում, որոնցով հայտնում են, որ գալիք երկուշաբթի նոյեմբերի 17-ին, ժամը 16։00-ին շարժման անդամները լինելու են դատարանի մոտ իրենց աջակցությունը հայտնելու գրեթե հինգ ամիս կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։

Հիշեցնենք, նոյեմբերի 17-ին  առավոտյան 10.00-ից դատարանը սկսելու է քննել ՀՀ քննչական կոմիտեի կողմից ներկայացրած միջնորդությունը «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու  վերաբերյալ։