Foto

Կիևում պահանջում են Զելենսկու հրաժարականը

Կիևում անցկացված հանրահավաքին կոչ են արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրաժարական տալ։

Նշվում է, որ հավաքվել է մոտ 100 մարդ, նրանք պաստառներ են պահել՝ «Զելենսկին հանցագործ է» գրությամբ և պահանջել են նրա հրաժարականը։

Հավաքի մասնակիցներից մեկը կոչ էր արել սկսել Զելենսկու նկատմամբ իմպիչմենտը։ Նա նաև առաջարկել է ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որին կհաջորդի ընտրությունների նախապատրաստումը։

«Եթե Ռադան չի կարողանում դա անել, ապա դա պետք է արվի անմիջապես՝ հանրային իմպիչմենտի միջոցով», – ասել է տղամարդը։