Այս օրերին Ռուսաստանի հայերի միության կողմից Մոսկվայի ողջ տարածքում տեղադրվել են բաններներներ, որոնք հիշեցնում են մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:
«1915 թվականի ապրիլի 24-ը սգո ամսաթիվ է՝ կապված մարդկության պատմության ամենասարսափելի եւ դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Մենք գլուխ ենք խոնարհում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջեւ, որը մեր երկիրը միշտ ընկալել է որպես սեփական ցավ ու թշվառություն: