Foto

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական հարաբերությունները. Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական հարաբերությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը։

«Այս համատեքստում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական կապերը, քանի որ դրանք ավելի ներկայացուցչական են, մենք նաև լավ ավանդույթ ունենք՝ ամեն տարի միջտարածաշրջանային ֆորում ենք անցկացնում, որը նույնպես շատ կարևոր ձևաչափ է։ Եվ, իհարկե, շատ ուրախ ենք, որ վաղը նախատեսվում է մեր խորհրդարանական գործընկերների այցը Հայաստան»,- ասել է նա:

Փաշինյանի խոսքերով` Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը պետք է շարունակեն խորացնել ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։

«Մենք բավականին հաջող համագործակցում ենք ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ունենք նաև խորհրդարանական վեհաժողովներ, որոնք նույնպես լավ են գործում, համագործակցում են»,- ասել է նա։