Foto

Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը կործանելն է. հիմա հարցն այն է, թե որքանով մենք դա թույլ կտանք. Գագիկ Համբարձումյան

Ակնհայտ է, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է Արցախի ու Հայաստանի կործանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

«Այստեղ հարցն արդեն այն է, որ վարչապետ կոչեցյալն ու իր ուսապարկերն արդեն անպատժելիությունից լկտիացած բացահայտ ու բացառիկ ցինիզմով հայտարարում են իրենց պլանները՝  կատարվելիք գործողությունների մասին: Դա նրանք իրականացնում են, որովհետեւ ոչ թե վատ ղեկավար են, վատ կառավարիչ ու դիվանագետ են, այլ իրենց գործը, իրենց առջեւ դրված պատվերը շատ լավ կատարում են: Իսկ պատվերի նպատակը Հայաստանը կործանելն է՝ սկսել Արցախից, հաջորդը Սյունիքը, հաջորդը Արարատի մարզը, Տավուշը, Գեղարքունիքը եւ մնացածը: Իրենք այդ ազգակործան, դավաճանական քայլերը կարող են իրականացնել ճիշտ այնչափ, որքան մենք դա թույլ կտանք: Ժողովրդական իմաստուն խոսք կա. ցանկացած լկտի լկտիանում է այնքան, որքան շրջապատը դա թույլ է տալիս: Հիմա հարցը միայն այն է, թե մենք որքան եքն դեռ համբերատար սպասելու մեր երկրի կործանմանը»,-ասաց նա: