Foto

Վաղը Լոռու մարզի Թումանյան համայնքի Ծաղկաշատ բնակավայրում շչակ կգործարկվի

Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Թումանյան համայնքի Ծաղկաշատ բնակավայրում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով վարժանք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Գործարկվելու է բնակավայրի շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ: