Foto

Տարածաշրջանում մթնոլորտը կառողջանա. Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև կապերի կարգավորումը. Լավրով

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

Լավրովն իր խոսքում ասել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Անկարայի միջև կապերի կարգավորման գործընթացը, ինչը, ըստ նրա, պետք է նպաստի տարածաշրջանում մթնոլորտի առողջացմանը:

Անդրադառնալով «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի գործունեությանը՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ բոլոր մասնակիցները համակարծիք են, որ հարթակը հավելյալ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևանների միջև բազմապլան երկխոսության և համագործակցության  հարցում:

Աղբյուր՝ Tert.am