Foto

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին՝ իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար. Լավրով

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին` սահմանների պաշտպանության և պաշտպանունակությունն ամրապնդելու գործում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

« Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ՝ պաշտպանունակությունը բարձրացնելու, սահմանների պահպանությունն ապահովելու ուղղությամբ»,- նշել է նա։

Լավրովը նշել է, որ կողմերը կքննարկեն նաև ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր։

« Ներկայումս Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ուստիև առավել կարևոր է համադրել մեր գործողությունները այն ծրագրերի հետ, որոնք Հայաստանը ներկայացրել է կազմակերպության անդամներին», - ընդգծել է Լավրովը։