Foto

Ադրբեջանում զորամասերի մարտական ​​պատրաստվածության ստուգում է իրականացվել Հայաստանի եւ Ղարաբաղի հետ սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը Հայաստանի եւ Ղարաբաղի հետ սահմանին։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ն, նախարարը եւ նախարարության ղեկավարությունը ստուգել են Քարվաճառում եւ Լաչինում տեղակայված մի շարք մարտական ​​դիրքեր։

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մարտական ​​հերթապահության կազմակերպման եւ զորքերի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված կոնկրետ առաջադրանքներ է դրել պաշտոնատյաների առջեւ:

Այնուհետեւ նախարարը ստուգել է նոր ռազմական օբյեկտները։