Դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի արդարադատության համակարգի ներկայացուցիչներին և իրավագիտության ուսանողներին, որոնք հյուրընկալվել էին ԱՄՆ դեսպանատանը՝ մասնակցելու «Կանայք և արդարադատությունը» կլոր սեղան քննարկմանը։
Հանդիպման ընթացքում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթև Սուջյանը ներկայացրին մասնագիտական հաջողությունների հասնելու իրենց անցած ուղին, իսկ ուսանողները կիսեցին իրենց խոհերը մասնագիտական կայացման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների մասին։









