Հայաստանի տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են: Կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին:
Ըստ Փաշինյանի՝ այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա:
Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանը, Եվրամիությունը:
«Հաայստանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:









