ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմը չի բխում Վաշինգտոնի շահերից։Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրել է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդի նպատակներն ու պարտականություններն են՝ ընդունել որոշումներ, որոնք բխում են Միացյալ Նահանգների, երկրի ազգային անվտանգության և ամերիկացի ժողովրդի շահերից։ Սպիտակ տան նպատակը ոչ թե պատերազմն է Ռուսաստանի Դաշնության հետ, այլ Մոսկվային պատասխանատվության ենթարկելը, միջազգային համակարգում համապատասխան ջանքերին աջակցելը և Կիևի իշխանություններին և ուկրաինացիներին ռազմական օգնություն տրամադրելը։
«Սա այն է, ինչ մենք անում ենք… Ռուսաստանի հետ պատերազմը չի բխում մեր՝ ամերիկացիների շահերից», – ասել է Փսակին՝ պատասխանելով ուկրաինական իրադարձություններին Վաշինգտոնի հնարավոր ռազմական միջամտության մասին հարցին։









