Foto

ՀԱՊԿ-ի երկու զորավարժություններ կանցկացվեն

2026 թվականին Բելառուսում ՀԱՊԿ-ի երկու զորավարժություններ կանցկացվեն: Այդ մասին հայտնի է դարձել Բիշքեկում Բելառուսի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ըստ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ ՀԱՊԿ-ի «Անխորտակելի եղբայրություն» և «Պատնեշ» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում 2026 թվականի հոկտեմբերին։

Բելառուսի պաշտպանության նախարարը ղրղզ զինծառայողներին հրավիրել է մասնակցելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ «Անխորտակելի եղբայրություն- 2026» զորավարժություններին և ՀԱՊԿ-ի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը պաշտպանության և բժշկական աջակցության ուժերի ու միջոցների հետ հատուկ «Պատնեշ- 2026» զորավարժություններին, որոնք նախատեսված են Բելառուսի Հանրապետությունում 2026 թվականի հոկտեմբերին»։