Foto

Թուրքիան նպատակ ունի զարգացնել Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցությունը

Թուրքիան նպատակ ունի զարգացնել Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը․

«Մենք խորացնում ենք երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի զինված ուժերի վերակազմավորման շրջանակներում մենք զգալի հաջողությունների ենք հասել և շարունակում ենք հասնել կրթության, օժանդակության և խորհրդատվական գործունեության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ոլորտներում: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի համապարփակ խաղաղության պայմանագիր», — հայտարարել է նա։