Միության ընդհանուր ֆինանսական շուկայի գործնական ձևավորումը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրների հետ համատեղ պատրաստված ֆինանսական հատվածում օրենսդրության ներդաշնակեցման բազմակողմանի (տարբերակված) մոտեցման կիրառումը քննարկել են ԵՏՀ Կոլեգիային կից ֆինանսական շուկաների հարցերով Խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները: Նշված մոտեցումը, ինչպես նաև դրա իրականացման փուլերը նախատեսվում է պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2025 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստում։
Միջոցառումն անցկացվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարթակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բահիտ Սուլթանովի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական (ազգային) բանկերի և ֆինանսական կարգավորիչների ղեկավարներն ու ներկայացուցիչները:









