Միացյալ Նահանգներն ամենակարճ ժամկետներում «Svichblade» (Switchblade) մոդիֆիկացված մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ կուղարկի Ուկրաինայի զինված ուժերին, որոնք ունակ են զրահահար լիցքեր կրել։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների հանձնաժողովում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Օսթինն ընդգծել է, որ այս ԱԹՍ-ները, որոնք իրականում կառավարվող «թռնող ռումբեր» են, կարող են մեծ արագություն բացել:
ԱԹՍ-ներն արտադրող AeroVironment կոնցեռնի ներկայացուցիչների խոսքով՝ Switchblade-600-ը հագեցած է զրահահար մարտագլխիկով եւ հարվածելուց առաջ կարող է թիրախի վերեւում «սավառնել» ավելի քան քառասուն րոպե:









