Foto

Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար

Արցախում տեղի ունեցած վերջին իրադրարձությունները, որոշակի լարվածության միտումը մտահոգության տեղիք տալիս է, բնակարաբար ավելին չեմ կարող ասել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։

«Ամեն ինչ տեղեկատվության մակարդակով տրամադրվում է, այն միգուցե ավելի արագ է տարածվում, քան մենք հասցնում ենք դրա մասին խոսել։ Մենք հիմա խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց և՛ պատասխանելը, և՛ չպատասխանելը, հերքելը կամ հաստատելը զգայուն է, դրա համար այդ թեմաների մասին պետք է խոսեն պատկան մարմինները»,-ասաց նա։

Սագսյանը նշեց, որ իրավիճակը Արցախում շարունակվում է մնալ կայուն լաված։

Հարցին՝ Փառուխում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իրականացվելո՞ւ է արդյոք հետաքննություն և ում կողմից, Սարգսյանը չպատասխանեց՝ նշելով, որ եթե լինի՝ պաշտոնապես կտեղեկացվի։

«Յուրաքանչյուր պահի էսկալացիայի հնարավորությունը կարող է մեծանալ, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է։ Աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն իրավիճակը կարող է ապակայունացնել»,- ասաց փոխնախարարը։

Խոսելով ԶՈՒ ԳՇ պետի նշանակման մասին՝ Սարգսյանը ասաց․

«ԳՇ պետի տեղակալ Քոչունցը այս պահին ունի օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, նշանակում, բնականաբար, տեղի է ունենալու, չեմ կարող ասել՝ երբ, բայց համարեք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով ունի բոլոր լիազորությունները։ Հետախուզության վարչության պետ չունենք, բայց ունենք պաշտոնակատար, ով վարչապետի տեղակալն է, հետախուզությունը իր աշխատանքը կատարում է, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։

Սարգսյանը չհերքեց, որ բանակում կա լավ զինվորական կադրերի պակաս։

Անդրադառանալով Երասխից հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման վտանգներին, ՊՆ փոխնախարարը  ասաց․ «Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև այլ բանի մասին է խոսքը։ Որևէ պարտադրանք մեզ համար ընդունելի չի լինելու։ Մենք խոսում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին»։