Foto

Ալիևն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին և անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, հաղորդում է АПА-ն։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

Ալիեւն այսօր ընդունել է նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը։ Այս հանդիպման մանրամասները նույնպես չեն հաղորդվում։