Չեմ ընկալում այն ընդդիմադիրներին, որոնք ասում են այստեղի հասարակությունը տարեք, Բելգիայինը բերեք։ Հասարակությունը երբեք մեղավոր չէ, մեղավոր է ընդդիմությունը։ «Կիզակետում՝ Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ի համար փողոցային պայքարը չի դադարել։ Մամիջանյանը կարծում է, որ ընդդիմությունը պարտավոր է մեկ առ մեկ շփվի Քաղաքացիական պայմանագրին ձայն տված 600 հազար ընտրողից յուրաքանչյուրի հետ, նրանց մոլորությունից հանելու համար։
Մամիջանյանը նաև ասել է, թե որն է ընդդիմության ծրագիրը, որպես այլընտրանք Փաշինյանի առաջարկած խաղաղության դարաշրջանին և ինչ կվարվեին իրենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներում, եթե այս պահին լինեին իշխանության։









