Foto

Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու մասնագետ է․ Նարեկ Կարապետյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այս զրույցին ԿԵՏ ԱՌ ԿԵՏ  կանդրադառնանք քիչ հետո:

Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,- գրել է նա։