Foto

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել Է 553-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 553-ով: Մահացել Է 9 մարդ: Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 1 միլիոն 647 հազար 796 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել Է 1024 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել Է հաղթահարել Է 1 միլիոն 623 հազար 453 հիվանդ: Մահացել Է 16 հազար 739 մարդ: Մեկ օրում արվել Է կորոնավիրուսի 24 հազար 461 թեստ, այդ թվում 22 հազար 232-ը՝ հակագենի եւ 2229-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 2,26 տոկոս, վերջին 14 օրում՝ 3,65 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,89 տոկոս: Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ Է ստացել 2 միլիոն 857 հազար 215 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 1950 հոգի: Ներկայում ստացիոնար հսկողության ներքո գտնվում Է 555 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: