Foto

Միջոցներ են ձեռնարկվում, որ անշարժ գույքի շուկայում քիչ լինեն անորակ ծառայություն մատուցողները

Էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:

Մարտի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։

Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է:

Խարդախությունից խուսափելու համար ներկայացնում ենք այն ընկերությունների ցանկը, որոնց հետ մենք գտնվում ենք անմիջական կապի մեջ։

Հանդիպմանը նաեւ կարևորվել է անշարժ գույքի շուկայի կանոնակարգման հարցը՝ պետական մակարդակով, շուկայում մենաշնորհների բացառումը, անշարժ գույքի գների վերաբերյալ բաց և հասանելի տեղեկատվական հարթակների ստեղծումը՝ անհարկի գներ սահմանելու և փոփոխությունները կանխելու նպատակով: