Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Այդ մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ալեքսանդր Կոչուբաեւը 24 ժամով ձերբակալվել է, այդ ընթացքում դատարանը կքննի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Նրան ձերբակալել են ֆեյսբուքյան գրառման համար։ Մեղադրանքի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է, որը չի եղել հասցեական։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, նա ձերբակալվել է։