Foto

41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մեքենայում մարտական ատրճանակ պահելու կասկածանքով

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերել և պահում է ատրճանակ:

Տեղեկությունն իրացվեց հուլիսի 25-ի երեկոյան։ Նորաշեն թաղամասում տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նա հայտնեց, որ ատրճանակը մեքենայի բեռնախցում է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայի բեռնախցում հայտնաբերվեց «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
Հանգամանքները պարզվում են։