Foto

Ալեքսանդր Կոչուբաևը մեղքը չի ընդունում, վերահաստատել է, որ դա իր գրառումն է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Ալեքսանդր Կոչուբաեւը 24 ժամով ձերբակալվել է, այդ ընթացքում դատարանը կքննի խափանման միջոցի հարցը։

Մեղադրանքի վերաբերյալ Ալեքսանդր Կոչուբաևը դիրքորոշում է հայտնել՝ մեղքը չի ընդունում։ Ցուցմունք տալուց հրաժարվել է, վերահաստատել է, որ դա իր գրառումն է: Հավելել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Նրան ձերբակալել են ֆեյսբուքյան գրառման համար։ Մեղադրանքի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է, որը չի եղել հասցեական։ 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ, նա ձերբակալվել է։