Foto

Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը․ Տեր Պսակ

Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը, այս մասին հայտարարել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի։

Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը շարունակում է նեղվել, որ պատարագների ժամանակ աղոթք է հնչում նաև Արցախի համար։

Այսօր Ազգային ժողովում նա հայտարարեց, թե սրանով եկեղեցին դարձնում են պատերազմի քարոզչության ինստիտուտ։