Foto

ՊՆ-ն հաստատում է՝ 37-ամյա զինծառայող է մահացել

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝  բանակում այսօր կրկին մահվան դեպք է արձանագրվել։

«Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»,- Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ այսօր Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։

Ըստ «Հրապարակ»-ի՝ զինծառայողն ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Նա ամուսնացած էր, կինը հղի է։