Foto

Ես խաղաղություն հաստատեցի, որին դարեր շարունակ սպասում էր Պուտինը․ Թրամփ

Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ քննարկելու, թե արդյոք մենք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս անփառունակ պատերազմին։ Այդ մասին հայտարարել է ԱՄն նախագահը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքներով։

Նա նշել է, թե ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորել է ինձ և Միացյալ Նահանգներին մեծ նվաճման՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կապակցությամբ, որի մասին, Թրամփի խոսքով, Պուտինը երազել է դարեր շարունակ:

Նշենք՝ Թրամփը հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկիի հանդիպումը, հայտարարել են Սպիտակ տանը։ Մինչդեռ Սպիտակ տունը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Պուտինը խոստացել է մասնակցել Թրամփի և Զելենսկիի հետ եռակողմ գագաթնաժողովին։