ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ ՀՀ բնակչությունն ուզում է կարգավորել հարաբերությունները
Թուրքիայի հետ։ Այս մասին երկիրի
գլխավոր դիվանգետն ասել է «Անադօլու» գործակալությանը տված հարցազրույցում։ ԱԺ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը Vesti.am-ի հետ հարցազրույցում հակառակ փաստեր վկայակոչեց։
-
Պարո՛ն Մամիջանյան,
արդյո՞ք հայ հասարկությունը բարեկամության
պատրաստակամություն ունի։ Իշխանությանը քվե տալիս ՀՀ քաղաքացին իմացե՞լ է, որ «խաղաղության
դարաշրջանի» գինը նաև Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորումն է։
-
«Խաղաղության դարաշրջան» գոյություն չունի։ Բոլորս էլ տեսնում
ենք, թե ի՞նչ է նշանակում Նիկոլի խաղաղությունը։
Փաստացի շաբաթվա մեջ մի քանի օր մենք սահմանում ուենում ենք սադրանքներ,
նույնիսկ զինվորականների և խաղաղ բանակիչների շրջաններում զոհեր, լինում են նաև գերեվարված
անձինք։ Ուստի Նիկոլի խաղաղությունը և իր ամբողջ կայսրությունը ֆեյք է։ Ինչ վերբերում
է Արարատ Միրզոյանի հնչեցրած այն մտքին, որ ազգաբնակչության մեծ մասը կողմ է Թուրքայի
հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա Միջազգային հանրապետական իստիտուտի դեկտեմբեր
ամսվա հարապարակած հարցումների համաձայն Թուրքիան մեր երկրի բնակչության կողմից նշվում
է թե՛ ռազմական, թե՛ տնտսական, թե՛ քաղաքական վտանգ ներկայացնող երկիր։ Հարցվածների,
եթե չեմ սխալվում, միյան 5 տոկոսն է համարում, որ Թուրքիան այն երկրներից է, որի հետ
անհրաժեշտ է կարգավորել բարեկամական հարաբերությունները։ Ուստի այն պնդումը, որ ՀՀ
բնակչության մեծ մասը կողմ է հրաբերությունների կարգավորմանը, հերթական սուտն է պարոն
Միրզոյանից։
-
ՀՀ ժողովրդի մի
հատվածին էլ ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբացությունը, ի՞նչ եք կարծում նրանք ևս պատրաստ են հարաբերությունները կարգավորել
Թուրքիայի հետ և եթե՝ ոչ, ապա ինչպես եք իրենց ձայնը բարձրացնելու։
-
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը
պետք է տեղի ունենա իրապես առանց նախապայմանների։ Ինչ-որ մենք տեսնում ենք հիմա, դա
ընդամենը դեկորատիվ մասում է այդպես: Իրականում խորը նախապայմաններով է և ամենացավալին
այն է, որ դրանք լուռ և առանց ընդվզման գտնվում են երկրի, ցավոք սրտի, այսպես կոչված
իշխանությունների կողմից կատարելու գործընթացում։ Ինչ վերաբերում է, թե մենք ինչպես
ենք ներկայացնում մեր ընտրողներին, մեր համակիրներին, մեր քաղաքացիներին, ապա նշեմ,
որ բոլոր գործիքները կիրառվելու են հակապետական գործընթացը վիժեցնելու համար։
-
Գրառմամբ նշել էիք, որ Արարատ Միրզոյանը հավանաբար չի տիրապետում
ՀՀ արտաքին քաղաքականության պատմությանը։ Ինչո՞վ է դա արտահատվել։
-
«Անադօլու» լրատվականին տված հարցազրույցում Միրզոյանը նշել է, որ վերջին 10 տարվա ընթացքում
սա բարձարաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա։ 2014 թ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը և Թուրքիայի նորընտիր
նախագահին փոխանցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասնակցության
հրավերը։
-