Foto

Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է պետական դավաճանության մեղադրանքով

Ադրբեջանի քաղաքացի Էմիլ Մամեդովը կալանավորվել է պետական դավաճանության մեղադրանքով։

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Մամեդովը հանդիպել է Հայաստանի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ երրորդ երկրի տարածքում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հանձնարարությունների կատարման հարցում նրանց օգնություն ցուցաբերելու նպատակով։

Նա կալանավորվել է։