Foto

Նա шղետ է, նա նnղկալի մարդ է, որը արդարացնում է հանցшգnրծությունը. Թրամփը՝ Լոնդոնի քաղաքապետի մասին

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը բավարար ջանքեր չի գործադրում քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ժամանակ Թրամփը կտրուկ քննադատել է Խանին՝ նրան անվանելով անպարկեշտ մարդ, որը, ըստ ԱՄՆ նախագահի, նպաստում է հանցագործության աճին։ Թրամփը պնդել է, որ Խանի գոյության մասին չէր իմանա, եթե նա չդառնար Լոնդոնի քաղաքապետ։

«Նա աղետ է, նա նողկալի մարդ է, որը արդարացնում է հանցագործությունը», - ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահը ծայրահեղ դժգոհություն է հայտնել Եվրոպայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ այն անվանելով խելագարություն։ Նա պնդում է, որ Լոնդոնի և Փարիզի նման քաղաքներում կան տարածքներ, որտեղ ոստիկանությունը նույնիսկ չի համարձակվում մտնել՝ շարիաթի օրենքի տարածվածության պատճառով։

«Այս օրերին մարդիկ դանակահարվում են մեջքից և ավելի վատ», - ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը պնդել է, որ Լոնդոնի քաղաքապետը թույլ է տալիս ներգաղթյալներին ապրել շարիաթի օրենքներով՝ անտեսելով բրիտանական օրենքները։