Հայաստանի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի արգելքն առաջինը հաղթահարեց «Գյումրի»-ն:
¼ եզրափակիչի երկրորդ խաղում «Գյումրի»-ն նորից հաղթեց «Արարատին»: Երկու թիմերն էլ առաջին երկու քառորդներում չէին զիջում միմյանց: Հավասար պայքարում ավարտված առաջին քառորդից հետո` 27:27, երկրորդում` «Գյումրի»-ն երկու միավորի առավելություն ստացավ: Նույն հավասարությունը պահպանվեց նաև երրորդ և չորրորդ քառորդներում: Միայն երկու միավորի առավելության շնորհիվ «Գյումրին» հաղթեց 102:100 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գյումրեցիների մրցակիցը կիսաեզրափակիչում դեռևս հայտնի չէ:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը «Գյումրի»-ից Ջալիլ Գրոսն է, ով հավաքեց 43 միավոր, 7 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:









