Foto

Դելտակրոն շտամ գոյություն չունի․ ԱՀԿ-ն հայտնում է լաբորատոր սխալի մասին

ԱՀԿ-ն հերքում է դելտա և օմիկրոն շտամների հիբրիդի՝ դելտակրոնի հայտնվելու մասին կիպրացի գիտնականների տարածած տեղեկությունները՝ հորդորելով հանրությանը չօգտագործել այդ հասկացությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն ենթադրություն է արտահայտել, որ դա կարող էր առաջ գալ լաբորատոր սխալի արդյունքում՝ սեկվենավորման գործընթացում աղտոտման հետևանքով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։

Նա խորհուրդ է տվել պատվաստվել կորոնավիրուսի և գրիպի դեմ, սոցիալական հեռավորություն պահպանել, դիմակներ կրել, խուսափել մարդկանց կուտակման վայրերից և պարբերաբար օդափոխել փակ տարածքները։