Հունվարի 8-ից ուժի
մեջ է մտել և հունվարի23-ից գործելու է առողջապահության նախարարի հերթական հրամանը՝
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, մարզասրահների
հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և
այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները
տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝
բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից
արտածված թղթային տարբերակով։
Թե որքանո՞վ է հրամանն
իրավաչափ հավանաբար, ամիսներ անց հավանաբար կպատասխանի Սահմանադրական դատարանը։ Ստացվում
է, որ հյուրանոցները, մարզասրահները, գրադարանները, թանգարանները, թատերահամերգային,
կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները էլի են
նվազեցնելու իրենց այցելուների առանց այն էլ սակավ թիվը։ Մի պահ պատկերացնենք, որ
չպատվաստվածներին չթողնեն թատրոն կամ կինո մուտք գործել՝ առանց այդ էլ իրենց գոյությունը
հազիվ պահպանող մշակությային կառույցները կգնան ոչնչացման ճանապարհով։
Արդյո՞ք սա լուծելու
է առողջապահական խնդիր։ Նախարարությունը հայտարարում է, որ պատվաստված քաղաքացին կարող
է վարակվել և վարակել, իսկ այդ դեպքում նախորդ տարի պատվաստված քաղաքացին որքանո՞վ
է զերծ վտանգից։ Հարցին Vesti.am-ի հետ
զրույցում պատասխանում է համաճարակաբան Էդուարադ Հովհաննիսյանը․ «Որևէ համաճարակաբանական
խնդիր չի լուծվելու։ Մենք տեսնում ենք համաշխարահային իրավիճակը, ըստ որի պատվաստումը
չի սահմանփակում կորոնավիրուսի տարածումը։ Մեզ մոտ մահացության 90 տոկոսը 60+ տարիքային
խմբում է։ Ինչ-որ սահմանփակվում է հրամանում, արդյո՞ք դա ազգելու է 60+ բնակչության
վրա, եթե չի ազդում, ապա համաճարակի վրա ազդեցություն չի լինելու»։
Ըստ համաճարակաբանի՝
ՊՇՌ թեստի 72 ժամ առաջ ստացված բացասական պատասխանը ևս ոչ մի բան չի նշանակում։ «ՊՇՌ
թեստն այսօր բացասական է, վաղը՝ դրական։ Այս որոշումը պրակտիկապես ազդեցություն չի
ունենալու համաճարակի վրա։ Տեսանելի արդույունք չի լինելու»,- նշեց համաճարակաբան Էդուարդ
Հովհաննիսյանը։
«Հանուն առողջության»
ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն ասում է․ «Մինչ այս պահը նախարարությունը որևէ հմաճարակաբանական
խնդիր չի լուծել, իրենց գործունեությամբ նպաստել
են բազաթիվ քաղաքացիների մահվան։ Այս պահին էլ Ինֆեցիոն հիվանդությունների ազգային
կետրոնի համաճարակաբաններին են գործից հանում։
Այդպե՞ս են պայքարում։ Սա շոուի հերթական մասին է»։
ՀԿ նախագահից հետաքրքրվեցինք,
թե այս որոշման ՊՇՌ հետազոտությունն ո՞ւմ հաշվին պիտի կատարվի։ «Չգիտեմ ու հաշվին, հավանաբար Անահիտ Ավանեսյանի
հաշվին պիտի թատորն գնացող քաղաքացիները ՊՇՌ հանձնեն։ Ի դեպ, ըստ ուսումնասիրությունների՝
ՊՇՌ հետազոտության ճշգրտությունը 25-40 տոկոս է։ Իսկ եթե արդյունավետ է՝ պատվաստավածը
ևս պիտի հանձնի։ Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին պարզապես ընդվզել հերթական ապօրինի որոշման դեմ»,- եզրափակեց
ՀԿ նախագահը։









