Վաղ առավոտից բողոքի ակցիա են
իրականացնում Ինֆեկցիոն հինանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները։ Պատճառն
այն է, որ աշխատակիցները ծանուցումներ են ստանում, ըստ որի՝ պետք է ազատվեն աշխատանքից։
Ակցիայի մասնակից աշխատակիցները պնդում են, որ կենտրոնի իրավաբանն իրենց տվել է դիմումից
ձևեր, ըստ որի՝ իրենք աշխատանքից ազատվում են սեփական դիմումի համաձայն։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային
կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանи խոսքով՝ բուժհաստատության Բ մասնաշենքը
հիմնանորոգման կարիք ունի և հետևաբար այդքան աշխատողների կարիք չկա, բայց քննարկումներ
են ընթանում, որ աշխատակիցներին աշխատանքի տեղավորեն այլ բուժհաստատությունում, ինչպես
նաև հնարավոր է, որ այլ հիվանդանոցում մասնաշենք առանձնացվի։
Հողորդագրություն
էր տարածել նաև առողջապահության նախարարությունը․ «Կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս
կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին
համապատասխան կենտրոն։
Փետրվարի 1-ից
մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված`
կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Բժշկական կենտրոնը
դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին
անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»։
Ստացվում է, որ
աշխատաքները պլանավորված են եղել 2021թվականից և հնարավոր էր անձնակազմի դուրս
մնացած աշխատակիցների աշխատանքի տեղավորման խնդիրը կարգավորել, ապա նոր սկսել
հիմնանորոգման աշխատանքները։ Ինչը չի արվել և ըստ փոխտնօրեն Սարգսյանի, չկա, որևէ
երաշխիք, որ կենտրոնի հիմնանորգումից հետո այդ աշխատակիցները կարող են վերադառնալ
իրենց նախկին աշխատանքին։
Միաժամանակ կենտրոնը հիմնանորոգվում է այն փուլում,
երբ երկրում համաճարակ է և ըստ պաշտոնական տեղեկությունների՝ սպսվում է համաճարակի
նոր ալիք։ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասում է, որ այս մասով անհանգստանալու կարիք
չկա, քանի որ Սուրբ Գրիգոր Լուավորիչ ԲԿ-ն համաճարակի ամբողջ ընթացքում վերապրոֆիլավորված
է որպես կորոնավիրուս սպասարկող բժշկական կենտրոն, բացի այդ որևէ որոշում չկա, որ
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ա մասնաշենքը կորոնավիրուսով պացիենտներ
չի ընդունելու։ Խաչատրայնը նաև հավելեց․ «Փորձը ցույց է տալիս, որ ԱՆ քաղաքականությունը՝ կովիդ բաժանմունքների փակումը
և ըստ անհրաժեշտության վերապրոֆիլավորումը, ճիշտ է և արդյունավետ։ Որևէ պացիենտ առաց
բուժօգնության չի մնալու»։
Ստացվում է, որ 2021
թվականից ի վեր, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կետրոնը դիտարկել է կովիդի բուժման
մեխանիզմները, քննարկել է և առանձնացրել այն աշխատակիցների ցանկը, ովքեր պետք է շարունակեն
աշխատել, իսկ մնացած աշխատակիցների աշխատանքի տեղավորման հարցով սկսել են զբաղվել հիմա,
երբ հիմնանորոգման աշխատանքների մեկնարին մնացել են հաշված օրեր։









