Գերմանիայի յուրաքանչյուր երկրորդ բնակիչ կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավի մեկնարկից մեկ տարի անց դժգոհ է դրա կազմակերպումից։ Այդ մասին են վկայում DPA գործակալության պատվերով YouGov սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները։
Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 21-23-ը, մասնակցել է 2061 մարդ։ Հարցվածների 19 տոկոսը «խիստ դժգոհ», իսկ հարցվածների 31 տոկոսը «ավելի շուտ դժգոհ» է այն բանից, թե ինչպես է ընթացել Գերմանիայում բնակչության պատվաստումների արշավը վերջին 12 ամիսների ընթացքում։ Միեւնույն ժամանակ, գերմանացիների միայն 31 տոկոսն է «ավելի շուտ գոհ», իսկ 7 տոկոսը՝ «շատ գոհ» կորոնավիրուսային վարակի դեմ իմունիզացիայի արշավի կազմակերպումից։ Հետազոտության մասնակիցների եւս 7 տոկոսը որեւէ տեղեկություն չի տրամադրել այս հարցի վերաբերյալ։








