Նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սրտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացիների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներ, 15-ամյա Կարիեն Բ.-ն է, 17-ամյա Սյուզի Բ.-ն է, 13-ամյա Ռազմիկ Բ.-ն է և 38-ամյա Օֆիկ Գ.-ն է: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում իրենց գյուղի Իսակովի փողոցում գտնվող տանը տեղադրված գազի վառարանից: Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: