Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3201 նոր դեպք է գրանցվել։ Այս տեղեկությունը տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում բուժվել է 4098 մարդ. անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 64 պացիենտ.
Նոյեմբերի 23-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5085 նոր դեպք, ապաքինվել է 4428 պացիենտ, 62 մարդ մահացել է։









