Foto

Մահվան դեպքերի նման ցուցանիշերը կանխատեսելի էին և դա կշարունակվի, եթե քաղաքացիները չփոխեն իրենց մոտեցումները պատվաստանյութերի վերաբերյալ․ մասնագետ

Այսօր, կորոնավիրուսային հիվանդությամբ պայամնավորված, գրանցվել է մահվան 44 դեպք։ Սա ռեկերդային ցուցանիշ է։ Ինչպե՞ս է ստացվում, որ վարակված և առողջացած և պատվաստումների իրականացման ֆոնին այնուամենայնիվ մահացության ցուցանիշը նվազելու փոխարեն նույնիսկ բարձրանում է՝ գրանցելով նոր ռեկորդ։ Այս և հասարակությանը վերջին շրջանում անհանգստացնող հարցերի  շուրջ Vesti.am-ը զրուցել է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

-          Պարո՛ն Մելիք-Նուբարյան, ինչո՞ւ  չի նվազում մահվան ցուցանիշներն այն դեպքում, երբ առկա է մեծ թվով բնական իմունիտետ և պատվաստվածների մեծ հոսք։

-          Պատճառն այն է, որ իրականում մենք չունենք այդքան շատ վարակված-առողջացած քաղաքացիներ և այդքան շատ ամբողջությամբ պատվաստված մարդիկ։ Ըստ գնահատականների մենք ունենք մոտ 600 հազար վարակված և առողջացած մարդ, որը կազմում է բնակչության 20%-ը  և մոտավորապես 6 տոկոս պատվաստված մարդ։  Այսինքն՝ մոտավարպես ունենք 26 % ինունիզացված քաղաքացիներ։ Հետևաբար մեր բնակչության մոտ 74%-ը դեռ ընկալ է վիրուսի համար։ Բնական իմունիտետի հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան՝ այն ժամանակի հետ կարող է թուլանալ։  Դեռ 3-րդ ալիքի ժամանակ մասնագետներն ասում էին, որ եթե բան չփոխվի լինելու է 4-րդ ալիք և այն իր հետևանքներով չի զիջելու նախորդ ալիքներին։ Սկսած ապրիլի 13-ից՝ պատվաստանյութերի մեկնարկից, չստացվեց վստահություն ձևավորել պատվաստանյութերի նկատմամբ։

-          Այնուամենայնիվ 1-ին և 2-րդ, նույնիսկ 3-րդ ալիքի ժամանակ այդ 26 % ցուցանիշն անգամ չունեինք։ Թվում է, որ առողջապահական համակարգը պետք է ավելի պատարստ լիներ, քան նախորդ ալիքների դեպքում, բայց մահվան ցուցանիշը ոչ միայն չի նվազում, այլ գրանցում է նոր ռեկորդ։ Սա կասկածի տակ չի՞ դնում պատվաստման արդյունավետությունը։

-          Կասկածի տակ չի դնում։ Մենք չունենք հայաստանյան վիճակագրություն, որ խոսեմ Հայաստանի մասին, բայց այն լայնածավալ հետազոտությունները, որոնք Եվրոպայում են արվում, Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի ներգրավմամբ, խոսում են նրա մասին, որ պատվաստանյութերն արդյունավետ են և 9-10 անգամ նվազեցնում են ծանր դեպքերի և անդառնալի հետևանքների ռիսկերը։ Երբ հայտանբերվեց դելտա շտամը, արդեն իսկ հայտնի էր, որ այն ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման և ավելի արագ է տարածվում։ Մեր իրականությունում, երբ ունենք մոտ 75% ընկալ բնակչություն, ապա ծանր դեպքերն ավելի կանխատեսելի են դառնում։ Մասնագետների համար այն կանխատեսելի էր և հիմա էլ կարող եմ ասել, որ եթե պատվաստանյութերի վերաբերյալ բնակչության մոտեցումը չփոխվի, ապա մենք ունենալու ենք ծանր ընթացքով 5-րդ, 6-րդ ալիքներ, քանի որ այն մարդիկ ովքեր հիվանդացել են մեկ տարի առաջ, մեծ հավանականությամբ նորից կսկսեն հիվանդանալ։ Մոդելավորումները վկայում են, որ բնական իմունիտետը կտևի միչև 1,5 տարի։

-          Քաղաքացիներն ահազանգում են, որ չինական պատվաստանյութի երկրորդ դեղաչափ չեն կարողանում ստանալ, չնայած նրան, որ լրացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու 21-րդ օրը։ Նախարարությունը խոստացել է վերաբաշխում կատարել մի քանի օրում։ Ի՞նչ կլինի, եթե երկրորդ դեղաչափը ստանան 21 օրից ուշ։

-          Կարող եմ հավաստիացնել, որ ԵՊԲՀ-ի պոլիկլինիկաներում պատվաստանյութի 2-րդ դեղաչափը պահպանված է այն մարդկանց քանակով, որոնք ստացել են 1-ինը։ Չինական պատվաստանյութի հետ կապված չեմ կարող ասել 21 օրից ուշ ստանալու մասին որևէ բան, բայց մնացած պատվաստայունթերի վերաբերյալ՝ միչև 42 օր հնարավոր է երկարացնել պատվաստանյութերի ընդունման ինտերվալը։ Կարծում  եմ, նույնն էլ, մեծ հավանականությամբ, չինական պատավաստանյութին է վերաբերում։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան