Նիկոլ Փաշինյանը պատրաստվում
է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հանդիպումը տեղի է ունենալու Փաշինյան- Ալիև հանդիպումից առաջ։ Ի՞նչ
են քննարկելու երկու կողմերը և ի՞նչ սպասել այս հանդիպումներից։ Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին
Պողոսյանի հետ։
-
Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ո՞րն է Փաշինյան-Պուտին հանդիպման
առանցքային հարցը։
-
Բնականաբար
անդրադառնալու են Հայաստան- Ադրբեջան հարաբերություններին, սահմանային դեմարկացիայի
և դելեմիտացիայի գործընթացի մեկնարկին։ Ռուսաստանը մի քանի անգամ այդ գործընթացի մեկնարկի
հետ կապված առաջարկներ է ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև նոյեմբերի
9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների ընթացքը։ Վստահ եմ, որ հայկական կողմը կխոսի
Ադրբեջանում մինչ այժմ պահվող գերիների վերադարձի մասին, հանդես կգա հայտարարությամբ
և կասի, որ նրանք պետք է անհապաղ վերադարձվեն։ Ուշադրություն կդրաձվի նաև նոյեմբերի
9-ի հայտարարության վերջին կետին և հունվարի 11-ի հայտարարությանը՝ կոմունիկացիաների
ապաշրջափակմանը։
-
Քաղաքագետների կարծիքով Ալիև-Փաշինյան հանդիպման առանցքային
թեման Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Սա Ձեր նշած կոմունիկացիաների մեջ ներառվա՞ծ
է։
-
Ալիևը չի թաքցնում,
որ Զանգեզուրի միջանցք ասելով ինքը նկատի ունի Լաչինի միջանցքի կրկնօրինակումը Սյունիքի
տարածքում։ Այսինքն Ալիևն ասում է, որ հայկական կողմն առանց իրենց վերահսկողության
երթևեկություն է իրականցնում Լաչինի միջանցքով, ապա իրենք էլ պետք է նմամատիպ հնարավորություն
ունենենա Սյունիքից դեպի Նախաիջևան։ Ինչպես հիմա Լաչինի միջանցքով հայկական կողմն է
Արցախ մուտք գործում, այնպես էլ՝առանց անցակետերի ու ոստիկական հսկողության, իրենք
էլ պետք է օգտվեն Սյունիքի միջանցքից, սակայն այն կարող է հսկվել ռուս խաղաղապահների
կողմից՝ ինչպես հսկավում է Լաչինի միջանցքը։
Վստահ եմ, որ միջանցքի հարցը քննվում է նաև Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան
ձևաչափում։
-
Ըստ Ձեզ՝ ինչ դիքորոշում ունի միջանցքի հարցում Ռուսաստանը։
-
Իմ տրամաբանությամբ
Ռուսաստանը դժվար թե դեմ լինի այս տարբերակին, քանի որ սրանով լծակներ է ձեռք բերում
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Եթե ստեղծվում
է «Լաչինի միջանցք 2», որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, ապա հասկանալի է, որ խոսքը
միայն Ադրբեջան- Նախիջևան կապի մասին չէ։ Հեռանկարում նաև Թուրքիա- Ռուսաստան- Ադրբեջան-
Հայաստան կապն է։ Այլ բան է, որ հեռու ապագայում՝ 15-20 հետո, դա դառնալու է Ադրբեջանի
և Թուրքիայի ներկայությունը Սյունիքում։ Բանականաբար Ռուսաստանը այս վտանգը տեսնում
է, սակայն ինչքանով է են հավանական համարում, սրա իրագործումը և արդյոք 15-20 հետո
ծագող հնրավոր սպառնալիքների համար կհարժարվեն հիմա Ադրբեջան- Թուրքիա միջանցքի նկատմամբ
վերահսկողություն իրականացնելուց, ասելը բավանակաչափ բարդ է։
-
Իրանն ասում է, որ համաձայն չէ միջանցքի բացմանը։ Որտե՞ղ են
հատվելու Իրան- Ռուսաստան շահերը։
-
Չեմ կարծում,
թե Իրանը մտածում է, որ ՌԴ-ի վերահսկողությամբ գտնվող ճանապահով ինքը չի կարողանա բեռնափոխադրումներ
իրականցնել, այստեղ խնդիրն այլ է։ Իմ կարծիքով Իրանի մտավախությունը նույնն է, որ երկերաժամկետ
հեռանկարում Սյունիքում կվերահաստատվեն թուրքական ուժերը՝ ինչ իր համար մտահոգիչ է,
քանի որ սահմանի երկայնքով Իրանը շրջափակվում է թուրքական պետության ուժերով։ Այլ հարց
է, որ Իրանը սահմանփակ հնարավորություններ ունի տարածաշրջանային գործընթացների վրա
ազդելու։ Եթե Ռուսաստանը որոշի, որ պետք է գնալ միջանցքի բացման ճանապարհով, ապա չեմ
կարծում, որ Իրանը կտրուկ հակդրվի Ռուսաստանին, քանի որ Ռուսաստան- Իրան հարաբերությունները
շատ այլ կարևոր հարթություններում են, քան Հարավային կովկասն է։
-
Ո՞րը կարող է լինել հայկական կողմի շահը, ե՞րբ կամ ի՞նչ արդյունքի
դեպքում կարող ենք ասել, որ բանակցությունները
հաջողված են։
-
Կարծում եմ,
բոլորն էլ հասկանում են, որ այն տարածքները, որոնք մենք կորցրել ենք անցյալ տարվա պատերազմի
հետևանքով, Ադրբեջանը մեզ հետ չի վերադարձնելու՝ անկախ նրանից թե ով է բանակցում։ Աառջիկա
10 տարիներին տարածքների վերադարձ հնարավոր չէ, նաև ռազմական ճանապարհով։ Մեզ համար
այս պահին, լավագույն տարբերակը ներկա տարածքները
պահպանելն է, քանի որ եթե լինեն տարածքային փոփոխություններ, ապա դրանք միանշանակ լինելու
են ի վնաս մեզ։ Հաջորդը դա միչև 2025 թ Արցախի բնակչության ավելացումն է կամ գոնե եղած բնակչության պահպանումը և ամենակարևորը Սյունիքի
տարածքով «Լաչին 2 միջանցքի» տարամադրման կանխումն է։