ՔՊ-ի Անհանգստության պատճառը Վաղարշապատի ընտրություններն են. Գևորգ Ստեփանյան
                                
                                
                                
                                    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը 
գրում է. 
Ինչու է աղմկում ՔՊ-ի Լիպոն
 
«Քաղաքացիական պայմանագրում» շատ խառն են: Նաև անհանգիստ են: Անհանգստության պատճառը Վաղարշապատի ընտրություններն են: Դրա համար էլ մեյդան են հանել տարատեսակ լիպոների:
Ուրեմն այդ լիպոներից մեկը՝ Այգեշատի նշանակովի ղեկավարը խառնվել է իրար: Ու ճիշտ է արել, քանի որ իր պաշտոնավարման ժամանակ գյուղի 20 հեկտար պահուստային հողերից վաճառվել է: Գյուղապետարանի աշխատակազմն իր բարեկամներով լցրած Լիպոն այլ «հերոսություններ» էլ է արել: Բա այդքանից հետո ինչպե՞ս չանհանգստանա:
Ինքը լավ հասկանում է, որ «Մայր Հայաստանի» իշխանության գալու դեպքում այս ամենին անդրադարձ է լինելու:
Ամեն ինչ ջրի երես է դուրս գալու: