Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին, նշել է նորամուտը երկրի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում:
15-ամյա կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին Թուրքիայում անցկացվող «Ֆեդերացիաների գավաթ» միջազգային մրցաշարի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականի՝ Թուրքիայի (2:0) դեմ խաղում:
«Կրիշտիանինյուն» դաշտում անցկացրել է մի քանի րոպե։
Ավելի վաղ Ռոնալդու-կրտսերը հրավիրվել էր Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքական, որի կազմում չորս ընկերական խաղում դարձել էր երկու գոլի հեղինակ։
Պորտուգալիայի հավաքականը Թուրքիայում անցկացվող մրցաշարի հաջորդ խաղերը կանցկացնի Ուելսի և Անգլիայի թիմերի դեմ։
Աղբյուրը`ArmSport.am
 
                 
                                








